Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2009, 400 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի մայիսի 21-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Ղազարյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Աստանա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Ա. Աբրահամյանինը, Ե. Ազարյանինը և Ա. Շահինյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Հ. Պողոսյանինը, Ա. Զատիկյանինը, Վ. Գրիգորյանինը, Ա. Պետրոսյանինը և Տ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ռ. Հովհաննիսյանի, Տ. Մեհրաբյանի, Ն. Մելքումյանի, Լ. Ասլանյանի և Ա. Ջուլհակյանի՝ Աստանա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
5. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հովհաննիսյանի, Տ. Մեհրաբյանի, Ն. Մելքումյանի, Լ. Ասլանյանի և Ա. Ջուլհակյանի՝ Աստանա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը և այլ ծախսեր՝ կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2009 թվականի մայիսի 21-ին՝ Երևան-Աստանա, իսկ մայիսի 22-ին՝ Աստանա-Երևան երթուղիներով։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Աստանա մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված