Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2009, 393 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 888-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 888-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին կետը.
2) որոշման հավելվածի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերի`
ա. 4-րդ սյունակում «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «2009թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով,
բ. 5-րդ սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով։