Վարչապետի որոշումներ

12 Մայիսի 2009, 384 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԵՐԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2009 թվականի մայիսի 18-22-ը գործուղել Բերգեն (Նորվեգիայի Թագավորություն)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների նիստի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի` Բերգեն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Խաչատրյանի` Բերգեն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բերգեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։