12 Մայիսի 2009, 381 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 1-ի «Հ. Հակոբյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 274-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի»։