30 Մայիսի 2005, 378 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 5-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 139-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 4-րդ կետի 3-րդ սյունակում «2005 թ. մարտի 1-ին տասնօրյակ», 6-րդ կետի 3-րդ սյունակում «2005 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ», 8-րդ կետի 3-րդ սյունակում «2005 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» և 9-րդ կետի 3-րդ սյունակում «2005 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը համապատասխանաբար փոխարինել «2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ», «2005 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ», «2005 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ» և «2005 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով: