12 Մայիսի 2009, 379 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 266-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մարտի 31-ի «Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 266-Ա որոշման հավելվածի 6-րդ կետում «Կենցաղային աղբի կուտակման հաշվարկային նորմաների մշակում» բառերը փոխարինել «Արտադրության և սպառման թափոնների հիմնական տեսակների գոյացման տեսակարար ցուցանիշների մշակում» բառերով։