Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2009, 375 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի
փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբին`
1) ապահովել բելգիական «Այբիէյ մոլեկուլյար» ընկերության, Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հետ բանակցությունների գործընթացը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը.
2) մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների պլան.
3) յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն։
Հավելված