7 Մայիսի 2009, 374 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշման N 1 հավելվածում «(Երևանի քաղաքապետարան)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «,իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Երևանի քաղաքապետը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։