Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2009, 371 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2009 թվականի մայիսի 14-15-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների 16-րդ համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 22-րդ նիստին մասնակցելու համար։
2. Ա. Ավետիսյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ավետիսյանի` Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023