Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2009, 370 - Ա

Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին 2009 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Կենսաթոշակային համակարգը ֆինանսական ճգնաժամի պայմաններում» թեմայով աշխատաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ասատրյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Համաշխարհային բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ասատրյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։