26 Մայիսի 2005, 369 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետությունում գործարարության ասպարեզում ներդրած ավանդի համար և «Եվրոստան ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ «Եվրոստան ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ Մանվել Հենրիկի Բադեյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։