29 Ապրիլի 2009, 347 - Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2009 թվականի մայիսի 6-8-ը` «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի կողմերի 4-րդ կոնֆերանսի և 2009 թվականի մայիսի 13-15-ը` քիմիական նյութերի կառավարման միջազգային կոնֆերանսի 2-րդ նստաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հավաքներին մասնակցելու նպատակով գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Ժնև գործուղումների հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին՝ գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։