Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2009, 345 - Ա

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՖՈՆՏԵՆԵԲԼՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը գործուղել Ֆոնտենեբլու (Ֆրանսիայի Հանրապետություն)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող գիտելիքի տնտեսության 8-րդ համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Ֆոնտենեբլու գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Դանիելյանի` Ֆոնտենեբլու մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆոնտենեբլու գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։