30 Ապրիլի 2009, 351 - Ա
Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Օսիկյանին 2009 թվականի մայիսի 11-16-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հերթական լիագումար նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Օսիկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։