Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2005, 368 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 703 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին ծառայողական գործուղումները ֆինանսավորելու մասին» N 703 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությամբ» բառերը փոխարինել «համապատասխան ծրագրի կառավարման խորհրդի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի նախնական համաձայնությամբ» բառերով: