27 Ապրիլի 2009, 340 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՎԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի կրթության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի ապրիլի 27-30-ը Լյուվեն (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների` Լյուվեն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Լյուվեն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուվեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված