Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2009, 338 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 270-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը Երևանում անցկացնելու մասին» N 270-Ա որոշման նախաբանում «2009 թվականի ապրիլի 28-30-ը» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 11-13-ը» բառերով։