Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2009, 337 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտական և մշակութային համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 131-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահ)

Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ

Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Նազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ

Վ. Թորոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի  ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնատար

Ե. Ահարոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության կցորդ (համատեղ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։