20 Ապրիլի 2009, 315 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Բնական գազ Եվրոպայի համար. անվտանգություն և գործընկերություն» խորագրով էներգետիկ վեհաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի` 2009 թվականի ապրիլի 24-25-ը Սոֆիա այցի կապակցությամբ Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Մանասարյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման հետ կապված ծախսերը կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Ա. Զատիկյանինը և Հ. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Մովսիսյանինը, Գ. Սարգսյանինը, Թ. Կասյանինը և Տ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) միայն գիշերավարձը` Ն. Նազարյանինը, Տ. Մեհրաբյանինը, Ա. Օսիպովայինը,
Ա. Երնջակյանինը և Ա. Ջուլհակյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) Տ. Սարգսյանի, Դ. Սարգսյանի, Ա. Մովսիսյանի, Գ. Սարգսյանի և Կ. Ղազինյանի` Սոֆիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին.
2) Ն. Նազարյանի, Տ. Մեհրաբյանի, Ա. Օսիպովայի, Ա. Երնջակյանի և Ա. Ջուլհակյանի` Սոֆիա գործուղման հետ կապված մնացած ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2009 թվականի ապրիլի 24-ին` Երևան- Սոֆիա, իսկ ապրիլի 25-ին` Սոֆիա-Երևան երթուղիներով։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոֆիա մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված