Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2009, 332 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ուղիղ երկաթուղային գծի կառուցման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և հաղորդակցության նախարարի 2009 թվականի ապրիլի 2-4-ը Երևան կատարած այցի ընթացքում տրանսպորտի նախարարների մակարդակով տրանսպորտային համագործակցության հարցերով երկրորդ նիստի անցկացման և հյուրերի (6 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 2211000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր