Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2009, 328 - Ա

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի ապրիլի 22-24-ը գործուղել Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)՝ «Քաղաքացիներին ծառայություններ մատուցող մարմինների ղեկավարների» համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Դանիելյանի` Վարշավա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։