Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2009, 325 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված` Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանuպորտային միջոցներով երթևեկելի մաuերի ծանրաբեռնվածության նվազեցման, հաuարակական տրանuպորտի կանգառների կանոնակարգման նպատակով ստեղծել հասարակական տրանսպորտի և երթևեկության համալիր զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Երևանի քաղաքապետին` երթևեկության բարելավման նպատակով նախկինում կատարված և ընթացքի մեջ գտնվող բոլոր աշխատանքների արդյունքները տրամադրել սույն որոշման 1-ին կետով ստեղծված աշխատանքային խմբին` դրանց ուսումնասիրման և քննարկման շարունակականությունն ապահովելու համար։
4. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել թեկնածուների` աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար։
5. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված` աշխատանքային խմբի նպատակների և խնդիրների իրականացման աշխատանքային պլանը։
Հավելված