Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2009, 319 - Ա

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին 2009 թվականի ապրիլի 22-25-ը գործուղել Աշխաբադ (Թուրքմենստան) «էներգակիրների հուսալի և կայուն տարանցումը ու դրա դերը կայուն տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ապահովման գործում» խորագրով համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Շահվերդյանի՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Լ. Շահվերդյանի՝ Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։