Վարչապետի որոշումներ

18 Ապրիլի 2009, 314 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 862 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 862 որոշմամբ հաստատված խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գրանդ Քենդի» ԲԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության պետ

Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ

Ն. Հակոբյան - Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ջ. Հասրաթյան - Համալսարանական կրթությամբ կանանց ասո- ցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան - Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ասլանյան - Հայաստանի մայրության ֆոնդի նախագահ
(համաձայնությամբ)

Ն. Մարտիրոսյան - «Միկա ցեմենտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ց. Գևորգյան - Վաճառականների միության նախագահ
(համաձայնությամբ)

Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության  ՔՀՎ-ի 3-րդ վարչության պետ

Գ. Արմաղանովա - Առողջապահության աշխատողների արհմիությունների հանրապետական կոմիտեի նախագահ
(համաձայնությամբ)

Գ. Միրզոյան - «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ժամկոչյան - «Դեմոկրատիայի դպրոց» ակումբ, սոցիոլոգ-փորձագետ, «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահության անդամ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - «Պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

Գ. Սողոմոնյան  - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)