18 Ապրիլի 2009, 310 - Ա
Ս. ԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Պ. ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՏՈԿԻՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված «Երևան քաղաքում հրշեջ սարքավորումների բարելավում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված Տոկիոյում կայանալիք հրշեջ ավտոմեքենաների ձեռքբերման մրցույթին մասնակցելու նպատակով 2009 թվականի ապրիլի 18-29-ը Տոկիո (Ճապոնիա) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Ս. Ազարյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Պ. Գյոզալյանին։
2. Ս. Ազարյանի և Պ. Գյոզալյանի՝ Տոկիո գործուղման հետ կապված օրապահիկի ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ազարյանի և Պ. Գյոզալյանի՝ Տոկիո գործուղման հետ կապված մնացած ծախսերը հոգում է ճապոնական կողմը։
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Ս. Ազարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տոկիո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։