Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2009, 295 - Ա

Ռ. ՆՈՒՐԳԱԼԻԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

Հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միջեւ փոխադարձ կապերի եւ միջազգաին համագործակցության ամրապնդման ու զարգացման գործում ունեցած նշանակալի անձնական ավանդի համար, ինչպես նաեւ ոստիկանության օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Գումարի Նուրգալիեւին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Արխիվ

2024

2023