Վարչապետի որոշումներ

16 Ապրիլի 2009, 304 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կառավարման ոլորտում կարողությունների զարգացում, գնահատում» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները քննարկելու և միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ նոր առաջարկություններ մշակելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին իրենց մասնակցության վերաբերյալ համաձայնություն են տվել ԵԱՀԿ-ի երևանյան, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակները։
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր