5 Մարտի 2009, 172 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի մշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ մինչև 2009 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը։
Հավելված