Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2009, 296 - Ա

Ա.ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության Իրանի Իսլամական Հանրապետություն կայանալիք այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանին 2009 թվականի ապրիլի 9-14-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)։
2. Ա. Մովսիսյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։