Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2009, 293 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ոստիկանության օրվա կապակցությամբ և իրավակարգի ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Ա. Երիցյան - ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ կառավարու- թյանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`

Ս. Աֆյան - ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Գ. Համբարձումյան - ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ։