9 Ապրիլի 2009, 290 - Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2009 թվականի ապրիլի 8-12-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 69-րդ և աուդիտ-կոմիտեի 33-րդ նիստերին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Վ. Արամյանի` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։