8 Ապրիլի 2009, 289 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի փետրվարի 18-ի «2009 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 109-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում «11 և 12 » թվերը փոխարինել «11, 12, 13, 14, 15, 16 և 17» թվերով.
2) որոշումը լրացնել նոր` NN 13, 14, 15, 16 և 17 հավելվածներով` համաձայն հավելվածի։
Հավելված