8 Ապրիլի 2009, 287 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Շիրակի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Մեղրաշատի, Ողջիի և Հայկավանի գյուղական համայնքներում տեղակայված հակակարկտային 6 կայանքի աշխատունակությունն ուսումնասիրելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) 2009 թվականի կարկտային սեզոնի ընթացքում ուսումնասիրել Շիրակի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող հակակարկտային 6 կայանքի աշխատանքի սկզբունքը, մեթոդն ու տեխնոլոգիան, տեխնիկական վիճակը, դրանց հետագա շահագործման համար անհրաժեշտ գործառույթները.
2) ուսումնասիրության արդյունքների հիման վրա մինչև 2009 թվականի հուլիսի 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն։
Հավելված