Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2005, 309 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատախազության նախկին աշխատողներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Սուրեն Երեմի Հովհաննիսյանին և Սերգեյ Հակոբի Չոբանյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: