Վարչապետի որոշումներ

7 Ապրիլի 2009, 285 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 754-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 754-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետի`
ա. 2-րդ սյունակում «Որսորդական մինիմումը սահմանելու մասին» բառերը փոխարինել «Որսորդական մինիմումը սահմանելու և որսորդական մինիմումի կարգը հաստատելու մասին» բառերով,
բ. 3-րդ սյունակում «2008 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 7-րդ կետի 3-րդ սյունակում «2008 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը։