Վարչապետի որոշումներ

7 Ապրիլի 2009, 282 - Ա

Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Արաքս գետի հիդրոէլեկտրակայանների նախագծի համատեղ տեխնիկական-գործադիր կոմիտեի հայկական մասի նախագահ Ա. Սիմոնյանին 2009 թվականի ապրիլի 6-9-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` համատեղ տեխնիկական-գործադիր կոմիտեի առաջին նիստին մասնակցելու համար։
2. Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Սիմոնյանի` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։