Վարչապետի որոշումներ

2 Ապրիլի 2009, 277 - Ա

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԾՏՀ ԱՆԴԱՄ - ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի և ավագ պաշտոնյաների` 2009 թվականի ապրիլի 13-17-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը, պատվիրակությունների սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ, դրանք ապահովել վառելիքով` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական ճաշի, թարգմանչական ծառայությունների, միջոցառումների կազմակերպման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության։