2 Ապրիլի 2009, 275 - Ա
Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ավագյանին 2009 թվականի ապրիլի 6-9-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` ապրիլի 7-8-ը Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության կողմից կազմակերպված արտակարգ իրավիճակների հարցերով աշխատանքային խմբի և կապի սպաների հանդիպմանը մասնակցելու համար։
2. Է. Բարսեղյանի և Ա. Ավագյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։