Վարչապետի որոշումներ

1 Ապրիլի 2009, 274 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2009 թվականի ապրիլի 2-8-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` Փարիզի, Լիոնի և Մարսելի հայ համայնքների ներկայացուցիչների և տեղական իշխանությունների ղեկավարների հետ հանդիպում-քննարկում անցկացնելու համար։
2. Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։