Վարչապետի որոշումներ

31 Մարտի 2009, 266 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 5-րդ կետը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները`
1. Հաստատել Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին։
Հավելված