Վարչապետի որոշումներ

30 Մարտի 2009, 262 - Ա

Կ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՆԱՅՐՈԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգ-յանին 2009 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը գործուղել Նայրոբի (Քենիայի Հանրապետություն)` 2009 թվականի մարտի 29-ին Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարական համաժողովի 2-րդ բյուրոյի 3-րդ նիստին, ինչպես նաև մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի ղեկավարող խորհրդի 22-րդ նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Գևորգյանի` Նայրոբի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Կ. Գևորգ-յանի` Նայրոբի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգ-յանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նայրոբի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։