30 Մարտի 2009, 261 - Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2009 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընտրական համագումարին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի` Մադրիդ գործուղման հետ կապված կեցության ծախuերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին, իսկ ճանապարհածախսի հետ կապված ծախuերը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Խաչատրյանի` Մադրիդ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։