11 Մարտի 2009, 196 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 519-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 519-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Գ. Մայիլյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը փոխարինել «Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով։