Վարչապետի որոշումներ

19 Մայիսի 2005, 350 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

2005 թվականի ապրիլի 21-23-ի ընթացքում Արաքս գետի գարնանային վարարումների պատճառով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գետաշենի գյուղական համայնքի տարածքում առաջացած արտակարգ իրավիճակում գետի ափապաշտպան պատնեշի փլուզման վտանգի վերացման աշխատանքներին օպերատիվ աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝

Ա. Գևորգյան - «Արաքս» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն

Գ. Հովհաննիսյան - ՀՀ Արմավիրի մարզի Գետաշենի գյուղական համայնքի ղեկավար

Տ. Ղազարյան - ՀՀ Արմավիրի մարզի Արտամետի գյուղական համայնքի ղեկավար

Հ. Չվչյան - ՀՀ Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավար

Մ. Տեր-Պողոսան - «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ