Վարչապետի որոշումներ

26 Մարտի 2009, 255 - Ա

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ակտիվացում» թեմայով սեմինարը 2009 թվականի ապրիլի 6-7-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների կազմակերպումը` ըստ արարողակարգի։
2. «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ակտիվացում» թեմայով սեմինար անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 15750000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» հոդվածով։