25 Մարտի 2009, 254 - Ա
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2009 թվականի մարտի 26-28-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության ժամանակավոր խորհրդի հատուկ ժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։