Վարչապետի որոշումներ

25 Մարտի 2009, 249 - Ա

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՅՈՒԲԼՅԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Գրիգորյանին 2009 թվականի ապրիլի 19-25-ը գործուղել Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու համար։
2. Վ. Միրումյանի և Վ. Գրիգորյանի` Լյուբլյանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուբլյանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023