Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2009, 247 - Ա

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-3-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2009 թվականի ապրիլի 2-3-ը Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տարածաշրջանային համագործակցության խթանում» թեմայով համաժողով անցկացնելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների կազմակերպումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 4219200 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։