Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2009, 244 - Ա

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի
3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին 2009 թվականի մարտի 27-28-ը գործուղել Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ս. Հարությունյանի` Դուբնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր