Վարչապետի որոշումներ

19 Մարտի 2009, 237 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԲԱԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի
3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2009 թվականի մայիսի 1-6-ը գործուղել Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի տարեկան համաժողովին մասնակցելու համար։
2. Ն. Երիցյանի` Բալի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ն. Երիցյանի` Բալի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բալի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023